Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 57:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 57:5
32 Խաչաձեւ Հղումներ  

վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու նրանց զոհ մատուցեցիր։ Իբր թե քիչ համարեցիր այդ պոռնկությունը,


Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդեպ սեր էին տածում, ամոթահար են լինելու այն դիվապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակվելու են այն պարտեզների համար, որոնց պաշտում էին։


Նաև Ենովմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մեջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս անցկացրի։


Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-


Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։


Նա քարուքանդ արեց Ենովմի որդիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ ձեր վիրավորներն ընկնեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, բոլոր բարձր բլուրների ու լեռների գագաթների վրա, ինչպես նաև բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստաբուն կաղնիների տակ, որտեղ խունկ էին ծխում իրենց բոլոր կուռքերին։


Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, և սասանվեցին ազգերը,


Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.


Իրենց աղտեղությունների համար Ենովմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը՝ Հուդային հանցանքի մեջ գցելու համար»։


մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանց որդիները կհիշեն իրենց զոհասեղանները և իրենց պաշտամունքային փայտե սյուները՝ վարսավոր ծառերի տակ, բարձր բլուրների


Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։


Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։


բարձունքներում և սաղարթախիտ ծառերի ներքո իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ կանգնեցրին,


Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։


Ոչնչացրե՛ք բարձր լեռների, բլուրների վրա ու սաղարթախիտ ծառերի տակ գտնվող բոլոր վայրերը, որտեղ մյուս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, և որոնց դուք պիտի տիրանաք։


Եվ ահա մի իսրայելացի Մովսեսի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի ներկայությամբ, մինչ նրանք լաց էին լինում Վկայության խորանի դռանը, իր եղբորն առաջնորդեց մադիանացի մի կնոջ մոտ։


Առավոտյան վեր կենալով՝ նա ողջակեզներ մատուցեց, ինչպես նաև փրկության զոհեր։ Ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու։


նրանց տարա այն երկիրը, որ երդվել էի նրանց տալ, սակայն նրանք այնտեղ տեսան բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, իրենց աստվածներին զոհեր մատուցեցին, իրենց զոհաբերությունների կարգը հաստատեցին, իրենց անուշահոտ խունկը ծխեցին, իրենց նվերներն ընծայաբերեցին։


Այս եղավ, որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին Տիրոջ՝ իրենց Աստծու նկատմամբ, որն իրենց հանել էր եգիպտացիների երկրից և ազատել եգիպտացիների արքայի՝ փարավոնի ձեռքից։ Սակայն նրանք սկսեցին պաշտել օտար աստվածների,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ