ԵԼՔ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։ |
Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի ունեցած կլինի»։
Նա ամպերով պարուրեց երկինքը Եվ անձրև պատրաստեց երկրի համար, Խոտ բուսեցրեց լեռների վրա, Կանաչություն՝ մարդկանց ծառայելու համար։
Բերեց դիպցրեց իմ բերանին և ասաց. «Ահա այդ դիպավ քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»։
Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։
Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։
կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։
Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։