9 Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ, Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։
9 Մի՞թե ականջը տնկողը չի լսի, կամ թե աչքը ստեղծողը չի՞ տեսնի.
Տերը թող կործանի նենգավոր շրթունքները Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.
Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։
Փորձեցին ինձ և արհամարհեցին, Իրենց ատամներն արհամարհանքով կրճտացրին իմ դեմ։
Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։
Գինին անառակության է տանում, հարբեցողությունը՝ թշնամության, դրանց տրվողը իմաստուն չէ։
Ականջը լսում, աչքը տեսնում է. երկուսն էլ Տիրոջ գործերն են։
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.
Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։
Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։