Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ խոսքն ուղղվեց Եզեկիել քահանային՝ Բուզիի որդուն, քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի ափին։ Այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա,


Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. դուրս բերեց ինձ Տիրոջ Հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։


Եվ իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն. խոսում էր և օրհնում Աստծուն։


Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։


Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց ու ինձ ասաց. «Վե՛ր կաց և այն դա՛շտը ելիր, ու այնտեղ քեզ հետ պիտի խոսեմ»։


Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար, և մեր սրտերը՝ լայն։


Վեցերորդ տարում՝ հինգերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, իսկ Հուդայի երկրի ծերերը նստած էին իմ առաջ։ Այդ ժամանակ Ամենակալ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց,


«Այդ օրն Իսրայելի ողջ տան համար եղջյուր է վեր բարձրանալու, և բաց եմ անելու քո բերանը՝ նրանց մեջ խոսելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ նրանցից վերցնեմ իրենց զորությունը, հպարտությունն ու պարծանքը, նրանց աչքի համար ցանկալին, իրենց հոգիների հպարտությունը, նրանց տղաներին ու աղջիկներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ