64 Եվ իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն. խոսում էր և օրհնում Աստծուն։
64 Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։
Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։
Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։
Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։
Երբ դևը ելավ, համրը խոսեց։ Եվ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»։
Ու երբ քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստված”։ Ով լսելու է, թող լսի, իսկ ով արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են»։
Այն օրը պիտի ասես. «Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր, բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։
«Այդ օրն Իսրայելի ողջ տան համար եղջյուր է վեր բարձրանալու, և բաց եմ անելու քո բերանը՝ նրանց մեջ խոսելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։