Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 1:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս բաները լինեն, քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 1:20
22 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ զորապետը պատասխանել էր Եղիսեեին. «Տերը եթե անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Այդ ժամանակ Եղիսեեն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։


Եփրեմի գլուխը Սամարիան է, իսկ Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին, եթե չհավատաք, չեք հասկանա”»։


Այն օրը փրկվածի առջև բացվելու է բերանդ. խոսելու ես, այլևս համր չես մնալու և նրանց համար նշան ես լինելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։


Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար իբրև հանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են։


Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։


Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։


Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։


Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։


Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։


Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։


Եվ իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն. խոսում էր և օրհնում Աստծուն։


Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունը Աստծու հավատարմությունը խափանեց։


Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող»։


և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,


որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ