ՍԱՂՄՈՍՆԵՐ 94 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Գոհաբանական սաղմոս Դավթի 1 Գոհաբանական սաղմոս Դավթի Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն, 2 Փութանք նրա առջև խոստովանությամբ, Սաղմոսներով աղաղակենք նրան։ 3 Տերը մեծ Աստված է, մեծ թագավոր ողջ երկրում։ 4 Նրա ձեռքերում են երկրի բոլոր եզերքները, Նրանն են լեռների բարձունքները։ 5 Նրանն է ծովը. նա արարեց այն, Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։ 6 Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք Եվ արտասվենք մեր արարչի՝ Տիրոջ առջև։ 7 Նա ինքն է մեր Աստվածը, Մենք՝ նրա ձեռքի ժողովուրդը Եվ նրա արոտի հոտը։ Այսօր, երբ նրա ձայնը լսեք, 8 Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ, Ինչպես փորձության օրն անապատում, 9 Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ, Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։ 10 Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի. «Միշտ մոլորված են սրտով Ու ճանապարհներս չճանաչեցին»։ 11 Ուստի երդվեցի բարկությանս մեջ, Որ իմ հանգստի մեջ նրանք չեն մտնի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia