Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։
ԵԶԵԿԻԵԼ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։ |
Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։
ապա այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա, որ ամեն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։
Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։
Որովհետև երբ անցնի, պիտի վերցնի ձեզ, առավոտից առավոտ պիտի անցնի օրը ցերեկով, իսկ գիշերը չար տարակուսանք պիտի լինի։ Ո՛վ դուք, նեղյալնե՛ր, սովորե՛ք լսել։
Դավթի տանը լուր հասավ, թե Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկավ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժվեր հողմից։
Իսկ Երեմիան բոլոր իշխաններին և ողջ ժողովրդին ասաց. «Տերն ինձ ուղարկեց այս տան և քաղաքի վերաբերյալ մարգարեանալու այն բոլոր խոսքերը, որ լսեցիք.
«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։
Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։
Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։
որպեսզի մեծ կոտորած անես։ Սրվի՛ր ու շողշողա՛, պատրաստվի՛ր հարվածելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդյա՛կ իմ, կտրի՛ր ամեն ծառ”։
և Իսրայելի երկրին կասես. “Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ. մերկացնելու եմ իմ սուրն իր պատյանից և քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին։
Պիտի դիմանա՞ քո սիրտը, պիտի զորանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ այդպես վարվեմ քեզ հետ։ Ես՝ Տերս եմ ասում և անելու եմ։
Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։
Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։
Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։
աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։
Ապա դպիրները թող շարունակեն և ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի”։
Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։
Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։