Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:43
8 Խաչաձեւ Հղումներ  

Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բոթը տալու բաբելացիների թագավորին, թե նրա քաղաքը գրավված է,


Դամասկոսը վհատվեց, փախուստի դիմեց և կործանվեց. դողը բռնեց նրան, երկունքը վրա հասավ նրան, ինչպես ծննդկանին։


Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։


Նրանց լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես մեզ պաշարեցին նեղությունները։


Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե երբևէ արուն ծնե՞լ է. որովհետև ամեն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մեջքին պահած, ինչպես ծննդկան կինը, և բոլորի դեմքի գույնը դալուկ դարձած.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ