Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 որպեսզի մեծ կոտորած անես։ Սրվի՛ր ու շողշողա՛, պատրաստվի՛ր հարվածելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդյա՛կ իմ, կտրի՛ր ամեն ծառ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:15
15 Խաչաձեւ Հղումներ  

Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։


Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու


Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։


Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։


Սակայն ինձ մոռացավ իմ ժողովուրդը. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա.


Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։


Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։


Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։


Եվ սուրը տվեց պատրաստի վիճակում՝ ձեռքում բռնելու։ Այն սրված է, պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար։


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր, ձեռքերով ծա՛փ զարկիր։ Դու էլ երկրո՛րդ սուրը վերցրու, որովհետև երրորդ սուրը խոցվածների համար է լինելու. սուրը խոցվածների վրա է ծանրացել և նրանց զարհուրեցնելու է,


ես այնտեղ ծափ եմ զարկելու, ուրախ թռչկոտելու, իմ ձայնը բարձրացնելու. ես՝ Տերս, խոսեցի»։


«Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։


«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ


Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ