ԵԶԵԿԻԵԼ 21:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ7 «Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ Տես գլուխը |
Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։