Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Իսրայելի այդ լեռները, մարգարեացի՛ր դրանց դեմ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 6:2
17 Խաչաձեւ Հղումներ  

դնչակալ հագցրին, վանդակի մեջ տարան բաբելացիների արքայի մոտ, բանտ դրեցին, որպեսզի Իսրայելի լեռների վրա նրա ձայնն այլևս չլսվի։


Նրանց դարձնելու եմ մեկ ազգ իմ երկրում՝ Իսրայելի լեռների վրա. որպես թագավոր՝ մեկ իշխան է լինելու նրանց վրա։ Այլևս երկու ազգ չեն լինելու, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված,


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռներին վրա և ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։


Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Լսել եմ քո հայհոյանքների ձայնը, որ ասում էիր՝ “Իսրայելի ավերակ լեռները մեզ կերակուր են տրված”։


նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։


Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր ամովնացիների դեմ և մարգարեացի՛ր նրանց վերաբերյալ։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր քո ժողովրդի դուստրերի դեմ, ովքեր իրենց սրտի ուզածի պես էին մարգարեանում։ Մարգարեացի՛ր նրանց դեմ


Դեմքդ կուղղես դեպի Երուսաղեմի պաշարումը, կզորացնես բազուկներդ և նրա դեմ կմարգարեանաս։


Այն ժամանակ Հեսուն եկավ և կոտորեց Ենակի որդիներին, որ ապրում էին լեռներում, Քեբրոնում ու Դաբիրում, Անովբում և Իսրայելի ու Հուդայի բոլոր լեռնային շրջաններում։ Իրենց քաղաքներով հանդերձ Հեսուն կոտորեց նրանց,


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Սիդովնի կողմը և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ։


«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ