ՂԵՎՏԱԿԱՆ 26:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ36 Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ36 Վախ պիտի գցեմ ձեր միջից այն մարդկանց սրտում, որոնք վերապրելու են իրենց թշնամիների երկրներում։ Քամուց շարժվող տերևի ձայնը պիտի հալածի նրանց։ Նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են սրի առջևից, և պիտի ընկնեն առանց հալածող լինելու։ Տես գլուխը |
Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։