Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 7:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք երեկոյան վերադառնալիս Սոված կմնան շների պես Եվ կթափառեն քաղաքի շուրջը։


Ահա թե ինչու բոլոր ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։


«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ


Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։


Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։


Այդ ժամանակ ամորհացիները, որոնք բնակվում էին այդ լեռան վրա, մեղուների պես ձեր դեմ ելնելով՝ հալածեցին ու խոցոտեցին ձեզ Սեիրից մինչև Հերմա։


Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։


և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,


Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ