Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 58:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նրանք երեկոյան վերադառնալիս Սոված կմնան շների պես Եվ կթափառեն քաղաքի շուրջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Թող հալվեն նրանք ջրերի նման, որ հոսում են անդադար, և երբ նետեր արձակեն, թող բթացած լինեն։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 58:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։


Ահա թե ինչու բոլոր ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։


Լսի՛ր աղոթքներս, որովհետև ամեն մարմին քեզ մոտ է գալու.


Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։


Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։


Նրանց առյուծանման զորությունը, էգ առյուծի նման գոչյունները և վիշապանման պերճությունը վերացել են։


Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ