Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:3
36 Խաչաձեւ Հղումներ  

և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։


Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։


Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։


ու տեսավ, որ թագավորն իր տեղում է, իսկ զորապետները, փողհարները և իշխանները կանգնած են արքայի շուրջը՝ ճանապարհի մուտքի մոտ։ Ամբողջ ժողովուրդը ցնծում էր, փողեր էր հնչեցնում, նվագարաններով երգեր էր երգում և օրհներգում։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դավադրությամբ խարդախ խաղ խաղացիք»։


Հովիդայեն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կլինեն։


Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։


Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։


Արդ, այս ամենը նկատի ունենալով՝ մենք ուխտ ենք անում և հավատարմություն խոստանում՝ հավատալու քո օրենքներին և կատարելու դրանք ու այն ամենը, ինչ գրված է դրանց մեջ։ Այս խոսքերը գրով հաստատում ենք, և մեր բոլոր իշխանները, ղևտացիներն ու քահանաները կնքում են այն։


ուժգին թոթափեցի իմ վերարկուն և ասացի. «Աստված թող այսպես թոթափի ամեն մեկին, որ չկատարի այս խոսքերը, իր տնից ու իր վաստակից և թող այսպես ունայնացած ու թոթափված լինի իր ունեցվածքից»։ Բոլոր ժողովականներն ասացին՝ ամեն։ Ապա օրհնեցին Տիրոջը, ու ողջ ժողովուրդը կատարեց այս խնդիրքը։


Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։


Զգուշացի՛ր թագավորի բերանից և մի՛ շտապիր Աստծուն երդում տալիս։


Այսօր նրանք հետ են դարձել, որպեսզի իմ աչքի առաջ անեն այն, ինչ հաճելի է ինձ, որ յուրաքանչյուրն ազատ հայտարարի իր ընկերոջը, իմ աչքի առաջ կատարեն ուխտն այն տան մեջ, որի վրա դրված է իմ անունը։


Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,


և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։


պիտի փնտրեն նրան մինչև Սիոն, պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դեպի այստեղ պիտի ուղղվեն, պիտի գան ու ապավինեն Տիրոջը, որովհետև ուխտը հավիտենական է, և դրանք չպիտի մոռացվեն։


«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով


Եթե ընդունես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ քեզ, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով,


մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։


Մովսեսը, կանչելով Իսրայելի բոլոր որդիներին, ասաց նրանց. «Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ ձեր առաջ արեց Տերը Եգիպտոսում փարավոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ.


Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,


«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։


Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։


Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։


և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։


Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,