2 Զգուշացի՛ր թագավորի բերանից և մի՛ շտապիր Աստծուն երդում տալիս։
2 Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։
Արդ, ինչպե՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տված երդումն ու քեզ տված իմ պատվերը»։
Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.
Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ,
Իշխանները, հզոր մարդիկ և իր հայր Դավիթ արքայի բոլոր որդիները հնազանդվեցին նրան։
Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։
Իսկ եթե ապացուցվի, որ յուրացրել է այն, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։
Ժողովուրդը մտավ մեղվանոցը։ Մարդիկ քրթմնջալով անցնում էին, բայց ոչ ոք ձեռքն իր բերանը չէր տանում, քանի որ ժողովուրդը վախենում էր Տիրոջը տրված երդումից։