Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Արքան գնաց Տիրոջ տուն։ Հուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարեները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչև մեծը, նրա հետ էին։ Նրանց առաջ նա ընթերցեց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի մատյանի բոլոր խոսքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրենքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին, որն ընթերցեց այն։


Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։


Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,


Այնտեղ միասին են նշանավորն ու աննշանը, և ծառան այլևս վախ չունի տիրոջից։


Այն օրերին Մովսեսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մեջ այսպես էր գրված. «Թող ամովնացին և մովաբացին հավիտյան չմտնեն Աստծու ժողովարան,


և կանգնեցին իրենց տեղերում։ Եզրասը կարդում էր Տիրոջ՝ Աստծու օրենքի գիրքը, իսկ ողջ ժողովուրդը երկրպագում էր Տիրոջը՝ իրենց Աստծուն։


Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց հետ ունենալով Տիրոջ օրենքների գիրքը։ Նրանք անցնում էին Հուդայի քաղաքներով և ուսուցանում ժողովրդին։


Իսկ ով չէր պաշտի Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պետք է մեռներ՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին։


Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից, որոնք Մովսեսն էր այնտեղ դրել Քորեբում, երբ Տերն ուխտ դրեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո։


գերեվարել էին կանանց և երկրում գտնվող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, չէին սպանել տղամարդկանց և կանանց, այլ գերել էին ու գնացել իրենց ճանապարհով։


Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։


«Օրենքների այս մատյանն առե՛ք և դրե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու Ուխտի տապանակի մի կողմում։ Դա այնտեղ ձեզ համար վկայություն թող լինի։


իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։


Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ