Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 6:1
16 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։


«Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որ դուք պետք է ուշադիր լինեք՝ կատարելու ձեր կյանքի բոլոր օրերին այն երկրում, որը Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն։


Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,


Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։


Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։


իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ. լինելու է մեկ հովիվ նրանց բոլորի համար, որպեսզի նրանք իմ պատվիրաններով ընթանան, օրենքներս պահեն ու դրանք գործադրեն։


Այդ ժամանակ նա ինձ պատվիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրենքներն ու կանոնները, որ դուք դրանք կիրառեք այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու»։


Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։


Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։


«Սրանք են այն հրահանգները, որ պիտի տաս նրանց։


Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։


Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։


որովհետև գթաց իր ժողովրդին։ Բոլոր նրանք, որ սրբագործված են, Քո ձեռքի հովանու տակ են. Նրանք քո ենթակայությամբ են։


Ես եմ ձեր Տերը՝ Աստված, իմ հրամաններո՛վ շարժվեք, իմ օրենքնե՛րը պահեք ու դրանք գործադրե՛ք,


Ինչ որ ասացի ձեզ, կկատարեք։ Օտար աստվածների մի՛ պաշտեք, և նրանց անունները ձեր բերանից թող չլսվեն»։


Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ