Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 29:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Մովսեսը, կանչելով Իսրայելի բոլոր որդիներին, ասաց նրանց. «Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ ձեր առաջ արեց Տերը Եգիպտոսում փարավոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 29:1
24 Խաչաձեւ Հղումներ  

Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։


Որ ցրվի նրանց սերունդը հեթանոսների մեջ, Որ ցրվի նրանց սերունդը գավառներում։


«Լսե՛ք այս ուխտի խոսքերը և հայտնե՛ք Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին։


Եվ Տերն ինձ ասաց. «Այդ բոլոր խոսքերն ընթերցի՛ր այդտեղ՝ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, և ասա՛. “Լսե՛ք այս ուխտի պատգամները և կատարե՛ք դրանք։


Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-


ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագավորությունների մեջ։ Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը և իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հավատարիմ չմնացին, հորթը երկու մասի բաժանեցին և անցան նրա երկու մասերի միջով, Հուդայի երկրի իշխաններին


Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրենքները, որը Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։


Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։


Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որն ուխտեց Աստված մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն” (Ծնն. 22.18)։


Սրանք են այն պատգամները, որ Մովսեսը խոսեց ողջ Իսրայելին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Փառանի, Տիփողի, Ղոբանի, Հանգրվանների [𝕸 Խացերոտ] ու Ոսկեկի [𝕸 Դի-զահավ] միջև։


Տերն այդտեղից նավերով, հազարավոր զորքերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն նույն ճանապարհով, որն այլևս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրև ստրուկ ու աղախին կվաճառվեք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։


որպեսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, և նա լինի ձեզ համար Աստված, ինչպես ասել է և ինչպես երդվել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։


հզոր ձեռքով ու բարձր բազկով կատարված այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնք տեսան ձեր աչքերը։


Եվ մյուս ազգերը, ձեզանից հետո եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհավիրքները, նրանց վրա Տիրոջ ուղարկած հիվանդությունները, կասեն.


Նրանք գնացին պաշտեցին օտար աստվածների, երկրպագեցին նրանց, որոնց չգիտեին և որոնց Աստված չէր տվել նրանց։


թե ինչպես կանգնեցիք դուք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև Քորեբում, հավաքույթի օրը, երբ Տերն ինձ ասաց. “Ժողովրդին հավաքի՛ր ինձ մոտ, և թող լսեն իմ պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի, այնքան ժամանակ, որքան ապրեն նրանք երկրի վրա, երկնչեն ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին”։


Նա հայտնեց ձեզ իր ուխտը, պատվիրեց պահել տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։


Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,


բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։ Եվ որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անտարբեր եղա նրանց հանդեպ,- ասում է Ամենակալ Տերը։


Իսկ դուք երկյո՛ւղ կրեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով, ճշմարտությամբ ծառայե՛ք նրան, քանի որ տեսաք, թե մեզ համար ի՛նչ մեծ գործեր արեց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ