Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 5:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 ուժգին թոթափեցի իմ վերարկուն և ասացի. «Աստված թող այսպես թոթափի ամեն մեկին, որ չկատարի այս խոսքերը, իր տնից ու իր վաստակից և թող այսպես ունայնացած ու թոթափված լինի իր ունեցվածքից»։ Բոլոր ժողովականներն ասացին՝ ամեն։ Ապա օրհնեցին Տիրոջը, ու ողջ ժողովուրդը կատարեց այս խնդիրքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ ես թափ տվեցի իմ հագուստը և ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 5:13
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։


Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից։


Օրհնյա՜լ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից»։ Ողջ ժողովուրդն ասաց՝ Ամեն։ Եվ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։


Եվ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, եկան Իկոնիոն։


Թույլ մի՛ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու, և Աստծու առջև մի՛ ասա, թե «Անգիտությունից էր», որպեսզի Աստված ասածիդ վրա չբարկանա և չավերի ձեռքիդ գործերը։


Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։


Քեզնով փրկության ցնծությո՛ւնը տուր ինձ Եվ ամրացրո՛ւ ինձ քո հոգու իշխանությամբ։


Եզրասն օրհնեց Տիրոջը՝ մեծ Աստծուն, և ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն։ Ապա վեր բարձրացրին իրենց ձեռքերը և խոնարհելով երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն, երեսները դեպի գետին դարձրած։


Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։


Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։


Նզովքի ջուրը թող լցվի քո որովայնը, ուռեցնի քո որովայնը և քայքայի քո զիստերը”։ Կինը թող պատասխանի. “Թող լինի, թող լինի”։


Այլապես, եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպե՞ս կասի «Ամեն», որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։


նրանք էլ մերժում են օրենքները և գովում ամբարշտությունը. իսկ նրանք, որ սիրում են օրենքը, իրենց պարսպով են շրջապատում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ