Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Արդ ուխտ անենք մեր Աստծու առաջ, որ դուրս անենք բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին՝ իմ տիրոջ և մեր Աստծու պատվիրաններից վախեցողների խորհրդով, և թող օրենքի պես կատարվի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 10:3
25 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։


«Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։


որպեսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, և նա լինի ձեզ համար Աստված, ինչպես ասել է և ինչպես երդվել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։


Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։


Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


Եվ Տիրոջ կողմից Մովսեսին պատվիրված Օրենքում գրված գտան, թե Իսրայելի որդիները պետք է յոթերորդ ամսի տոնին բնակվեն տաղավարներում,


Սրանք էին այն բոլորը, որ այլազգի կին ունեին, և նրանցից ուստրեր ու դուստրեր ունեցան։


պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։


Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։


Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։


Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։


Նրանք եկան Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղին, Գաղգաղա, և Հեսուին ու ողջ Իսրայելին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք»։


Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։


Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։


Արդ, այս ամենը նկատի ունենալով՝ մենք ուխտ ենք անում և հավատարմություն խոստանում՝ հավատալու քո օրենքներին և կատարելու դրանք ու այն ամենը, ինչ գրված է դրանց մեջ։ Այս խոսքերը գրով հաստատում ենք, և մեր բոլոր իշխանները, ղևտացիներն ու քահանաները կնքում են այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ