Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Սրանք են այն վկայությունները, կանոնները և հրամանները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:45
13 Խաչաձեւ Հղումներ  

պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։


Ազատի՛ր ինձ, Տե՜ր, Նենգավոր շուրթերից Եվ չար լեզվից։


Վա՛յ ինձ, որովհետև Երկարաձգվեց պանդխտությունս, Եվ ես բնակվեցի Կեդարի վրանների տակ։


Ես խաղաղարար էի. Երբ խոսում էի, Մարտնչում էին իմ դեմ։


«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։


Սա է այն օրենքը, որ Մովսեսը դրեց Իսրայելի որդիների առաջ։


Հորդանան գետի այն կողմում՝ Փոգովրի տան մոտ գտնվող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների Սեհովն արքայի երկրում, որի բնակիչներին ոչնչացրել էին Մովսեսն ու Իսրայելի որդիները, եգիպտացիների երկրից դուրս գալուց հետո։


Անսասա՛ն պահիր Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ հաղորդած պատվիրանները, օրենքներն ու կանոնները։


Եվ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի՝ “Այդ ի՞նչ պատվիրաններ, օրենքներ ու կանոններ են, որ Տերը՝ մեր Աստվածը, պատվիրել է մեզ”,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ