Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Արդ, այս ամենը նկատի ունենալով՝ մենք ուխտ ենք անում և հավատարմություն խոստանում՝ հավատալու քո օրենքներին և կատարելու դրանք ու այն ամենը, ինչ գրված է դրանց մեջ։ Այս խոսքերը գրով հաստատում ենք, և մեր բոլոր իշխանները, ղևտացիներն ու քահանաները կնքում են այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ կնքողներն էին Աքաղիայի որդի Նեեմիա Աթարսաթան, Սեդեկիան,

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 10:1
11 Խաչաձեւ Հղումներ  

Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։


Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։


Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։


Արտաշես արքայի քսաներորդ տարվա Քաղսև ամսին ես մայրաքաղաք Շոշում էի։


Քո նկատմամբ հավատարմության այս գիրը կնքում են Աքալիայի և Սեդեկիայի որդի Նեեմիան,


և երդվելով հաստատում քո առջև, որ նզովքների և անեծքների կարժանանա նա, ով երբևէ օրինազանց կլինի և չի պահի այն Օրենքը, որ տրվեց քո ծառա Մովսեսի ձեռքով։ Մեր ողջ կամքով կպահենք և կկատարենք Աստծու բոլոր պատվիրանները, վճիռներն ու հրամանները։


Աթարսաթան ասաց, որ չուտեն սրբություն սրբոցից մինչև որ մեջտեղ չգա մի քահանա, որ Ուրիմով ու Թումիմով հարցում անի։


Տոհմերի իշխանները նվիրատվություններ արեցին գործի համար. կառավարիչը գանձարանին տվեց հիսուն ոսկե սկավառակ և երեսուն քահանայական պատմուճան։


Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ