Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 34:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այսօր նրանք հետ են դարձել, որպեսզի իմ աչքի առաջ անեն այն, ինչ հաճելի է ինձ, որ յուրաքանչյուրն ազատ հայտարարի իր ընկերոջը, իմ աչքի առաջ կատարեն ուխտն այն տան մեջ, որի վրա դրված է իմ անունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Դուք վերջերս դարձի եկաք, և ամեն մարդ, իր ընկերոջը ազատություն հռչակելով, արեց այն, ինչ որ ուղիղ է իմ աչքին, և իմ առաջ ուխտ կապեցիք այն տանը, որ իմ անունով է կոչվում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 34:15
15 Խաչաձեւ Հղումներ  

Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։


Ամասիան արդար գտնվեց Տիրոջ առջև, բայց ոչ իր նախնի Դավթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Հովասն էր արել,


Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։


Իսկ մնացած քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, նաթանացիները և ողջ ժողովուրդը, որ լսում ենք մեր Աստծու օրենքը, տղամարդիկ և կանայք՝ մեր որդիներով ու դուստրերով հանդերձ, այսօր վկայություն ենք դնում քո առաջ


Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։


Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն


Իրենց պղծությունները դրեցին այն տան մեջ, որը կրում է իմ անունը։


Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,


Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


«Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ