Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
Բ ՕՐԵՆՔ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։ |
Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։
Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։
Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
Իսրայելը Տիրոջը ուխտեց՝ ասելով. «Եթե իմ ձեռքը հանձնես այդ ժողովրդին, նրան ու նրա քաղաքները կկործանենք»։
Արդ, կոտորե՛ք բոլոր արու երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդու են մերձեցել, կոտորե՛ք։
Երկրի բոլոր բնակիչներին կոչնչացնեք ձեր առջևից, կկործանեք նրանց պատկերազարդ կոթողները, կոչնչացնեք նրանց ձուլածո բոլոր կուռքերը, նրանց բոլոր հուշասյուները կվերացնեք մեջտեղից։
որոնք ձեր շուրջը գտնվող, քեզ մոտիկ կամ քեզանից հեռու, երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը գտնվող ազգերի աստվածներ են,
Դու նրան չպետք է խնայես։ Իսրայելի միջից կմաքրես թափված անմեղ արյան մեղքը, որպեսզի քեզ բարիք լինի»։
Տերը՝ մեր Աստվածը, նրան մատնեց մեր ձեռքը, մենք հարվածեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։
Այդ ժամանակ նվաճեցինք նրա բոլոր քաղաքները, մեկ առ մեկ ոչնչացրինք նրա բոլոր քաղաքները, նրանց կանանց ու նրանց ժառանգներին՝ ոչ ոքի կենդանի չթողնելով։
Քո գոտուց կախված պետք է ունենաս մի ցից, որպեսզի երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես և քո աղտեղությունն այնտեղ նետելով՝ ծածկես.
Եվ Տերը՝ մեր Աստվածը, Բասանի արքա Օվգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Եվ մենք բնաջնջեցինք նրանց սերունդը։
Տերը նրանց պիտի հանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ պիտի վարվեք այնպես, ինչպես պատվիրել եմ ձեզ։
Աստծու իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջևից թող հալածի թշնամուն և ասի՝ կորի՛ր։
Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։
Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։
Այդ օրը գրավեցին նաև Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագավորին, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մի ազատված կամ փախստական չմնաց նրանցից։ Մակեդայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Երիքովի թագավորի հետ։
Տերը մատնեց այն Իսրայելի ձեռքը, որը և նվաճեց այն ու նրա թագավորին, սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ոչ մի ազատված և փախստական չմնաց։ Նրա թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ։
Տերը Լաքիսն Իսրայելի ձեռքը մատնեց, որը երկրորդ օրը գրավեց այն, սրի քաշեց և բնաջնջեց այն, ինչպես որ Լեբնայի հետ էր վարվել։
Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։
Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։
Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։
Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։
Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։
Իսկ Իսրայելի որդիներն ասացին քոռեցիներին. «Գուցե մեզ մոտիկ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։
Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան և ասացին. «Ցո՛ւյց տուր մեզ քաղաքի մուտքը, և մենք կխնայենք քեզ»։
Հուդան ելավ, և Տերը քանանացիներին և փերեզացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։
եթե այս երկրի բնակիչների հետ դաշինք չկնքեք, ոչ էլ՝ նրանց աստվածների հետ, չերկրպագեք նրանց, այլ խորտակե՛ք նրանց կուռքերը և կործանե՛ք նրանց զոհասեղանները”։ Բայց դուք իմ խոսքը չլսեցիք և այդ բանն արեցիք։