Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,- ասաց Աքաաբը,- դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:34
12 Խաչաձեւ Հղումներ  

Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։


Նրա մարդիկ, դյութելով արքային, նվերներ տվեցին նրան և այս խոսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»։ Ասաց. «Գնացե՛ք ու բերե՛ք նրան»։ Ադերի որդին եկավ Աքաաբի մոտ, և նրան մարտակառք նստեցրին թագավորի կողքին։


Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։


Ասորիների արքան՝ Ադերի որդին, լսեց նրան և իր զորքի իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, որոնք հարված հասցրին Ավոնին, Դանին, Աբելմայինին և Նեփթաղիմ գավառի շրջակա բոլոր բնակավայրերին։


Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։


որովհետև ամբարիշտը պապանձվեց։ Ով երկրի վրա արդարություն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպեսզի չտեսնի փառքը Տիրոջ։


«Ասում են, թե երբեք խիստ չեն խոսում. բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, խիստ է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։


Նա կենդանի բռնեց Ամաղեկի թագավոր Ագագին, իսկ Հարիմի ամբողջ ազգը սրի քաշեցին։


Սավուղը և ողջ ժողովուրդը կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների ու արջառների հոտերը, պտղատու և խաղողի այգիները, ամեն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժեք ու անպետք էր, բնաջնջեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ