Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 եթե այս երկրի բնակիչների հետ դաշինք չկնքեք, ոչ էլ՝ նրանց աստվածների հետ, չերկրպագեք նրանց, այլ խորտակե՛ք նրանց կուռքերը և կործանե՛ք նրանց զոհասեղանները”։ Բայց դուք իմ խոսքը չլսեցիք և այդ բանն արեցիք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Իսկ դուք դաշինք մի՛ կնքեք այս երկրի բնակիչների հետ, քանդե՛ք նրանց սեղանները”. բայց դուք չհնազանդվեցիք իմ ձայնին. դուք այդ ի՞նչ եք արել։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:2
29 Խաչաձեւ Հղումներ  

Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Այսպես է ասում Տերը. «Ձեր հայրերն ի՞նչ սխալ գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և սնոտի աստվածների հետևից գնալով՝ սնահավատ դարձան։


Եվ հիմա ի՞նչ ես փնտրում եգիպտացիների ճանապարհին. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել և կամ ի՞նչ ես փնտրում ասորեստանցիների ճանապարհին. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։


Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա ու ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել էի նրանց հայրերի հետ, և չլսեց իմ ձայնը,


Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։


Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։


քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։


կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։


Տերն Իսրայելի որդիներին մի մարգարե ուղարկեց և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, ձեզ դուրս բերեցի ծառայության տնից,


Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։


Իսկ Իսրայելի որդիներն ասացին քոռեցիներին. «Գուցե մեզ մոտիկ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։


Եվ ձեզ ասացի. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք նրանց մեջ”, բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։


Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ