Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Դու նրան չպետք է խնայես։ Իսրայելի միջից կմաքրես թափված անմեղ արյան մեղքը, որպեսզի քեզ բարիք լինի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 19:13
17 Խաչաձեւ Հղումներ  

Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։


Այս ձևով դու ձեր միջից կսրբես առանց պատճառի թափված արյունը՝ անելով այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև»։


Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։


Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ համար ոչինչ չարեցի՝ զգուշացնելու այն ամենից, որ կարող էր քեզ պատահել։ Այն օրը, երբ դու ծնվեցիր, դաշտի մեջ շպրտվեցիր քո խոտոր մտքերի համար։


և թաղեց նրանց հայր Կիսին պատկանող գերեզմանում։ Նրանք արեցին այն ամենը, ինչ արքան հրամայել էր, և Աստված դրանից հետո լսեց երկրից եկող ձայնը։


ապա առանց խղճալու պետք է կտրես նրա ձեռքը։


որոնք ձեր շուրջը գտնվող, քեզ մոտիկ կամ քեզանից հեռու, երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը գտնվող ազգերի աստվածներ են,


Եթե մարդ է ծեծել, և սա մահացել է, ծեծողը ևս թող մահանա։


Եթե որևէ մեկը հարվածի ու մարդ սպանի, մահապատժի թող ենթարկվի։


Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։


ապա նրա քաղաքի ծերերը պետք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն սպանվածի արյունակից հարազատի ձեռքը, և թող մեռնի։


Նրան մի՛ խնայեք։ Կյանքի դիմաց՝ կյանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։


Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։


Մահապարտ մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք։ Նա պետք է մահապատժի ենթարկվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ