Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Տերը Լաքիսն Իսրայելի ձեռքը մատնեց, որը երկրորդ օրը գրավեց այն, սրի քաշեց և բնաջնջեց այն, ինչպես որ Լեբնայի հետ էր վարվել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Տերը Լաքիսն Իսրայելի որդիների ձեռքը մատնեց, և երկրորդ օրը Հեսուն գրավեց այն և սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց այնպես, ինչպես արել էր Լեբնային։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:32
7 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն սրակոտոր արեց ամաղեկացիներին ու նրանց ողջ զորքը։


Ռափսակը, իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լեբնան, վերադարձավ ու հասավ Ասորեստանի արքայի մոտ։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Այդ օրը գրավեցին նաև Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագավորին, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մի ազատված կամ փախստական չմնաց նրանցից։ Մակեդայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Երիքովի թագավորի հետ։


Հեսուն ողջ Իսրայելի հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը և պաշարեց այն։


Այն ժամանակ Գազերի Ելամ թագավորը ելավ օգնելու Լաքիսին, բայց Հեսուն սրի քաշեց նրան ու նրա զորքերին այնպես, որ նրանցից ոչ մի ազատված և փախստական չմնաց։


Հեսուն գերեց այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու նրանց թագավորներին, նրանց սրի քաշեց և բնաջնջեց, ինչպես որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ