Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:24
14 Խաչաձեւ Հղումներ  

Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։


նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։


Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։


և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,


և նզովեցին այն։ Ինչ որ կար քաղաքում՝ այր թե կին, երիտասարդ թե ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին։


Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները հանուն Տիրոջ՝ քո Աստծու, որովհետև լսեցինք նրա անունը և այն, ինչ նա արել է Եգիպտոսում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ