Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 11:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչև Մասերեփթովթմայիմ և բոլոր սիդովնացիներին ես կկոտորեմ Իսրայելի որդիների առաջ։ Բայց դու դրանք որպես ժառանգություն բաժանի՛ր Իսրայելին, ինչպես որ քեզ պատվիրեցի»։


Աքրան, Ռովբ, Ամովն և Կանայի, մինչև մեծ Սիդովն։


և Եմաթում, նրա սահմաններում, Տյուրոսը և Սիդովնը, որովհետև խիստ արհամարհեցին։


Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։


քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։


Զաբուղոնը կբնակվի ծովի եզերքին՝ որպես նավերի նավահանգիստ, ու կտարածվի մինչև Սիդովն։


Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկին, քետացիներին,


Հեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զորքը Մարովնի ջրերի մոտ հանկարծակի գնացին նրանց դեմ և լեռնակողմում ընկան նրանց վրա։


«Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։


Երբ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, և նրանցից ազատվածները մտան ամրացված քաղաքները,


Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասե, հասան Դան ու Սիդովնի շրջակայքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ