Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Տերը մատնեց այն Իսրայելի ձեռքը, որը և նվաճեց այն ու նրա թագավորին, սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ոչ մի ազատված և փախստական չմնաց։ Նրա թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Տերը նրանց էլ, նրա թագավորով, մատնեց իսրայելացիների ձեռքը, և Հեսուն սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. նրա թագավորների հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:30
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։


և երկիրը նվաճվի ըստ Տիրոջ ցանկության, ապա վերադառնաք, Տիրոջ ու Իսրայելի առջև անպարտ կլինեք, և այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը թող լինի։


Տերը՝ մեր Աստվածը, նրան մատնեց մեր ձեռքը, մենք հարվածեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Այդ օրը գրավեցին նաև Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագավորին, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մի ազատված կամ փախստական չմնաց նրանցից։ Մակեդայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Երիքովի թագավորի հետ։


Հեսուն, նրա հետ նաև ողջ Իսրայելը Մակեդայից գնացին Լեբնա և պաշարեցին Լեբնան։


Հեսուն ողջ Իսրայելի հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը և պաշարեց այն։


Հեսուն գերեց այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու նրանց թագավորներին, նրանց սրի քաշեց և բնաջնջեց, ինչպես որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը։


Լեբնայի թագավորը, Ոդողոմի թագավորը,


Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։


Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։


Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ