Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող մեղավորների չարիքները վերջ գտնեն, Իսկ արդարին հաջողությո՛ւն տուր։ Դու քննում ես սրտերն ու երիկամները, Ո՜վ արդար Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։ |
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։
Հեզաբարո մարդիկ կբնակվեն երկրում, անմեղները կմնան այնտեղ։ Այո՛, ուղիղնե՛րը կբնակվեն երկրում, և անարատները կմնան այնտեղ։
Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։
Զորությունների՛ Տեր, դու, որ արդար ես վարվում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրեժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ հանձնեցի իմ դատը։
Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։