Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 125 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։

2 Այնժամ մեր բերանները լցվեցին խնդությամբ, Եվ լեզուները մեր՝ ցնծությամբ։ Այնժամ ասացին հեթանոսների մեջ. «Տերը մեծ բաներ գործեց նրանց համար»։

3 Մեծ բաներ գործեց Տերը մեզ համար, Եվ մենք բերկրեցինք։

4 Դարձրո՛ւ մեզ գերությունից, Տե՜ր, Հարավի հեղեղների պես։

5 Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։

6 Ովքեր գնալով գնում էին և լալիս, Ովքեր տանում էին բարձած սերմերն իրենց, Հետ պիտի գան ցնծալով Եվ առած պիտի բերեն իրենց խրձերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ