Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:9
79 Խաչաձեւ Հղումներ  

Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։


Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,


Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։


Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։


ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամեն մեկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։


ապա նրան և՛ս լսիր երկնքում՝ քո բնակության տեղում, և ըստ ամենայնի կատարի՛ր քեզնից այդ օտարականի խնդրածը, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկյուղ կրեն քեզնից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և իմանան, որ քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը։


Մեր սրտերը կատարյալ թող լինեն Տիրոջ՝ մեր Աստծու նկատմամբ, որպեսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների և պահենք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։


«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։


լքեց Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։


Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։


Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։


Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջև և ի լուր մեր Աստծու պարտավորեցնում եմ ձեզ պահպանել ու հետամուտ լինել Տիրոջ՝ մեր Աստծու բոլոր պատվիրաններին, որպեսզի ժառանգեք լավ երկիրը և ձեզնից հետո իբրև ժառանգություն հավիտենապես հանձնեք ձեր որդիներին։


Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ


Սամեա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սավսակիմի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սավսակիմի ձեռքը”»։


Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։


ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,


քանի որ ամաչեցի թագավորից հեծյալներ խնդրել՝ ճանապարհին թշնամիներից մեզ փրկելու համար, որովհետև թագավորին ասել էի, թե մեր Տիրոջ ձեռքը բարությամբ օգնում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են նրան, իսկ նրա զորությունն ու բարկությունը նրանց դեմ է, ովքեր լքում են նրան։


Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս,


Ազատի՛ր ինձ, Տե՜ր, չար մարդուց, Փրկի՛ր ինձ անիրավ մարդուց։


Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։


Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։


Թող մեղավորների չարիքները վերջ գտնեն, Իսկ արդարին հաջողությո՛ւն տուր։ Դու քննում ես սրտերն ու երիկամները, Ո՜վ արդար Աստված։


Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։


Տերը տնանկին ապավեն եղավ Եվ օգնական՝ նեղության պահին։


Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։


Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։


Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։


ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։


որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,


Բայց անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, և նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն միասին։


ու ասաց. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, Տե՜ր, քանզի քո առաջ արդարությամբ ու ճշմարիտ սրտով ընթացա և քո առջև հաճելի գործերը կատարեցի»։ Ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։


Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։


Զորությունների՛ Տեր, դու, որ արդար ես վարվում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրեժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ հանձնեցի իմ դատը։


Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։


Ո՛վ Զորությունների Տեր, որ արդար ես կշռում, քննում ես սրտերն ու երիկամները, այնպե՛ս արա, որ տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից. չէ՞ որ իմ աղերսանքը քեզ հայտնեցի։


տնանկի իրավունքը չպահեցին և աղքատին չարդարացրին։ «Իսկ դա հենց ինձ չճանաչել չի՞ նշանակում»,- ասում է Տերը։


Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։


Կփնտրեք ինձ և կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով։


Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,


Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։


Ահա գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ ես այցելելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատվածներին՝


Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց. «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այսպե՛ս ասացիք, Իսրայելի՛ տուն, և ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը սրտիդ մեջ խորհուրդներ են առաջանալու, չար մտածումներ ես ունենալու


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա ճշմարտություն նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։


Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։


Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։


և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։


Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։


Հոգի է Աստված, և նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։


և չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ. սակայն ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։


Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝


քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները՝ գտա նաև մի բագին, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Հետևաբար, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։


Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։


Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։


Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։


Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։


Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։


«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով


Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։


Որպեսզի իմանաս, որ Տերն է Աստվածը, և նրանից բացի այլ աստված չկա։


Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և երկյուղով,


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.


Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։


Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, դուք թեև գործել եք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջից մի՛ խոտորվեք և Տիրոջը ծառայե՛ք ձեր ամբողջ սրտով։


Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ