Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 39:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին։ Սաղմոս Դավթի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։ |
Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
Սակայն Հեուն ամբողջ հոգով Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքով ընթանալու ջանադիր չեղավ և Իսրայելին մեղանչել տվող Հերոբովամի մեղքերից զերծ չմնաց։
Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,
Նրանց հալածանքի ժամանակ քուրձ էի հագնում, Պահքով խոնարհեցնում էի անձս, Եվ աղոթքներս իմ ծոցը դարձան։
Ասափի՝ իմաստության երգ Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դրեք իմ օրենքներին, Ակա՛նջ արեք իմ բերանի խոսքերին։
Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։