3 Տիրոջ առջև պիտի սփռեմ իմ աղոթքները, Նրա առջև պիտի պատմեմ նեղություններս։
3 Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
Նրանց հալածանքի ժամանակ քուրձ էի հագնում, Պահքով խոնարհեցնում էի անձս, Եվ աղոթքներս իմ ծոցը դարձան։
Կտիրի նա ծովից ծով, գետերից մինչև ծայրն աշխարհի։
Համբերությամբ սպասեցի Տիրոջը, Եվ նայեց ինձ ու լսեց աղոթքս։