Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,

3 Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով, Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։

4 Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,

5 Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։

6 Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ