14 Թո՛ւյլ տուր, որ հանգչեմ մինչև գնալս, Քանի որ էլ չեմ լինի։
14 Ես եղա այն մարդու նման, որը չի լսում, և որի բերանում պատասխան չկա։
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։
Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։