Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ41 Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ41 Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։ Տես գլուխը |
Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,