Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 2:1
25 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։


«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,


Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ նամակը, որով հիշեցման համար, ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում.


Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։


Որդյա՛կ, պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը.


Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։


և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից,


Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու դեռ չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում,


Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։


Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,


Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.


Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ մինչ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մեջ դուք պահե՛ք այս խոսքերը. որ Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»։


Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։


Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ