Զաբուղոնի ցեղից, որոնք ամեն տեսակ ռազմի զենքերով պատերազմի գնացողներ էին, եկան հիսուն հազար հոգի՝ օգնելու Դավթին, և ոչ մեկը ձեռնունայն չէր։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։ |
Զաբուղոնի ցեղից, որոնք ամեն տեսակ ռազմի զենքերով պատերազմի գնացողներ էին, եկան հիսուն հազար հոգի՝ օգնելու Դավթին, և ոչ մեկը ձեռնունայն չէր։
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր։ Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։
Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
Եվ դու կասես նրանց. “Սա այն ազգն է, որ չանսաց Տիրոջ՝ իր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հավատքը նվազեց, և ճշմարտությունը վերացավ նրա բերանից”»։
Մի՞թե սրանց համար չեմ այցելելու նրանց,- ասում է Տերը,- կամ այդպիսի ազգից ես վրեժխնդիր չե՞մ լինելու։
որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,