Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։

2 Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։

3 Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին. Արդարն ի՞նչ կարող էր անել։

4 Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը՝ երկնքում։ Նրա աչքերը տնանկներին են նայում, Իսկ արտևանունքները քննում են մարդկանց որդիներին։

5 Տերն է քննում արդարին և ամբարիշտին։ Ով մեղքն է սիրում, ատում է ինքն իրեն։

6 Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա. Այս մրրիկն է նրանց բաժակի բաժինը։

7 Արդար է Տերը և արդարություն է սիրում. Ճշմարտությանն է նայում երեսը նրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ