Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:9
25 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուներով նենգավոր դարձան (Սաղ. 5.10բ), նրանց շուրթերի տակ իժերի թույն է (Սաղ. 139(140).4)։


Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։


ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։


Ով կռիվ է փնտրում բարեկամի դեմ, ծուղակ է լարում իր ոտքերի համար։


Նա ամեն տեսակ կործանարար խոսքեր Եվ նենգավոր լեզուներ սիրեց։


Վա՜յ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք. մարդիկ քայլում են նրանց վրայով և չգիտեն»։


Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։


Սիրտը խոր է ամեն բանից ավելի. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։


«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։


Լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր՝ Հույսը երկրի բոլոր ծագերի Եվ հեռավոր ծովերի։


Քեզ հետևեց անձն իմ, և քո աջն ընդունեց ինձ։


Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,


Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։


Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,


Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դյուրին են աստվածապաշտների ճանապարհները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ