ՍԱՂՄՈՍՆԵՐ 12 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք օգնության համար Երգողների գլխավորին։ Ութլարանի նվագարանով։ Դավթի սաղմոս։ 1 Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից։ 2 Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։ 3 Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները, 4 Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։ 5 «Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։ 6 Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։ 7 Դու, Տե՛ր, կպահես նրանց և նրանց հավիտյան կպաշտպանես այս ազգից։ 8 Ամբարիշտները ման են գալիս ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia