ՍԱՂՄՈՍՆԵՐ 100:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։ |
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Ինչպես ծառաների աչքերն են Իրենց տիրոջ ձեռքերին, Եվ ինչպես աղախնի աչքերն են Իր տիկնոջ ձեռքին, Այնպես էլ մեր աչքերն են Դեպի քեզ, Տե՜ր, Աստվա՛ծ մեր, Մինչև որ ողորմես մեզ։
Առավել ևս մեր հոգիները Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով Եվ արհամարհանքներով ամբարտավանների։
Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։
Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։
Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։