Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 13:15
42 Խաչաձեւ Հղումներ  

Քեզնով փրկության ցնծությո՛ւնը տուր ինձ Եվ ամրացրո՛ւ ինձ քո հոգու իշխանությամբ։


Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Դարձի՛ր, Իսրայե՛լ, Տիրոջը՝ քո Աստծուն, քանի որ տկարացար քո անօրենություններով։


Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։


Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը և նրա վրա փրկության ու գոհաբանության զոհեր մատուցեց։ Նա Հուդայի բնակիչներին պատվիրեց, որ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պաշտեն։


եթե գոհության համար է մատուցվում այն, ապա իբրև գոհության զոհ թող մատուցեն ձիթայուղով հունցված նաշիհից պատրաստված բաղարջ հաց, ձիթայուղով օծված բաղարջ կարկանդակ, ձիթայուղով շաղախված նաշիհ։


Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։


Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։


Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Նրանով է, որ երկուսս էլ մուտք ունենք Հոր մոտ միակ Հոգով։


Պանդուխտ եմ ես երկրում. Մի՛ թաքցրու պատվիրաններդ ինձնից։


Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։


Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։


Գոհություն Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից դառնալու սրբերի վիճակին լույսի մեջ։


Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,


Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։


Ամեն մեկն ասում էր իր ընկերոջը. «Խոստովանենք և գոհանանք Տիրոջից, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունն Իսրայելի հանդեպ»։ Ողջ ժողովուրդը բարձրաձայն օրհնում էր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, որովհետև գցվեցին Տիրոջ տան հիմքերը։


Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։


Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։


Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


և ղևտացի քահանաներից իմ առաջ ամեն օր ողջակեզ մատուցող, զոհաբերություն անող և խունկ ծխող մարդ երբեք չպիտի պակասի»։


Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և երկյուղով,


տասը դահեկան արժողությամբ խնկով լի ոսկե մեկ խնկաման,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ