Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
քեզանից են բխում մեծությունն ու փառքը, դու ես իշխում ամեն ինչի վրա, Տե՛ր, բոլոր իշխանությունների իշխան, քո ձեռքում են զորությունն ու ուժը, քո ամենակալ ձեռքում է հզորացնել բոլորին։