ՍԱՂՄՈՍՆԵՐ 100 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի 1 Սաղմոս Դավթի Ես պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր, Քո ողորմության և իրավունքի համար, 2 Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ, Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։ 3 Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի Եվ ատեցի ուրացություն անողներին։ 4 Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։ 5 Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին, Նրան հայտնապես հալածեցի, Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, Նրա հետ հաց չկերա։ 6 Աչքերս դեպի երկրի հավատացյալներն էին, Որպեսզի նրանք ինձ հետ նստեն. Ով գնում էր անբիծ ճանապարհով, Նա էր ինձ ծառայում։ 7 Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում, Անիրավություն խոսողն աչքերիս առջև Հաջողություն չուներ։ 8 Ամեն առավոտ սպանում էի Երկրի բոլոր մեղավորներին. Պիտի վերացնեմ Տիրոջ քաղաքից Բոլոր նրանց, ովքեր Անօրենություն են գործում։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia